211652_close_icon
views-count97922 դիտում article-date 19:12 01-02-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Volkswagen-ը մխրճվել է բեռնատարի մեջ. Volkswagen-ի վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 ՏC 450 համարանիշի և Hovo մակնիշի 018 RR 18 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արսեն Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանաել աբել նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագե հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ ու մինչ նրանք վթարի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ վիրավորը մահացել է: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հեթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնսատար վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր