211652_close_icon
views-count84571 դիտում article-date 19:16 09-04-2016

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Mazda»-ն մխրճվել է բեռնատարի մեջ, մայրն ու որդին մահացել են, կինն ու երեխան հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ 30-ամյա Տիգրան Թորոսյանը իր վարած «Mazda» մակնիշի 85 PQ 005 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 54կմ հատվածում Գագարին գյուղի վարչական տարածքում բախվել է կայանված վիճակում գտնվող ԶԻԼ մակնիշի 35 LL 325 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Թորոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել նրա ուղևորուհի, Սևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Աիդա Պողոսյանը, ով նույնպես մահացել է: Հրազդանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչներ` 28-ամյա Արմինե Սահակյանը և 4-ամյա Արեն Թորոսյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակցները` վաշտի հրամանագտար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Սևանի հրշեջ-փրկարարարկան ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները մայր և որդին էին, վիրավորները` վարորդի կինն ու երեխան: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր