«Արսենալը» հայտարարեց Սուարեսին վարձակալելու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Արսենալում»:
Կատալոնացիները 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2021 թվականը և նրան լոնդոնյան ակումբ բաց թողեցին վարձակալության հիմունքներով:
«Արսենալը» Սուարեսի աշխատավարձը կվճարի նրա վարձակալության շրջանում: Համաձայնագրում կա տրանսֆերը գնելու իրավունք, որը՝ ենթադրաբար, կազմում է 20 մլն եվրո:


