«Արսենալը» հրաժարվում է «Բարսելոնայից» վարձակալել Սուարեսին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ հունվարին վարձակալության իրավունքներով տեղափոխությունը «Արսենալ» կարող է չկայանալ:
Կատալոնացիները 25-ամյա իսպանացուն պատրաստ են բաց թողնել միայն այն պայմանով, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կպարտավորվի գնել Սուարեսի տրանսֆերը: Սակայն «Արսենալը» համաձայն չէ դրան:
Ընդ որում, «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին տեղափոխության շուրջ արդեն պայմանավորվել է Սուարեսի հետ, որի հետ աշխատել էր «Սևիլյայում»: