«Ուոթֆորդի» դարպասապահ Ֆոստերը ԱՊԼ-ի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Ուոթֆորդը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»:
Հյուրերի դարպասապահ Բեն Ֆոստերը այդ խաղում 3 սեյվ է կատարել: Դրա շնորհիվ 35-ամյա անգլիացին ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց՝ ետ մղած հարվածների քանակով:
Նրա հաշվին 1008 սեյվ կա՝ սկսած 2006/07 մրցաշրջանից, երբ սկսվեց այդ ցուցանիշի պաշտոնական վիճակագրության հաշվարկը:
Նախկին ռեկորդը պատկանում էր «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխին, որն այս պահին ունի 1005 սեյվ:
Երրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին դարպասապահ Թիմ Հովարդն է՝ 992:



