Սալահը ԱՊԼ-ի պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում, «Բրայթոնի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ:
Դա եգիպտացու 32-րդ գոլն էր ԱՊԼ-ի այս մրցաշրջանում: Այսպիսով, Սալահը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի նոր ռեկորդ սահմանեց:
Մինչ այս գոլը Սալահը ռեկորդը կիսում էր Լուիս Սուարեսի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ալան Շիրերի՝ 31-ական գոլերով:



