Խավի Գրասիան գաղտնիք չի տեսնում ԱՊԼ-ում «Ուոթֆորդի» հաջողությունների մեջ
«Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Խավի Գրասիան անդրադարձել է թիմի գերհաջող մեկնարկին ԱՊԼ-ում:
Թիմը առաջին 3 խաղերում վաստակել է 9 միավոր և «Լիվերպուլի» ու «Չելսիի» հետ ստանձնել է առաջատարի դերը:
«Ես շատ գոհ եմ: Պրեմիեր լիգայում դժվար է արդյունքի հասնել: Մենք երեք հաղթանակ ունենք, և դա գերազանց է: Մենք ընդամենը երեք քայլ ենք արել, սակայն հպարտ եմ լինել «Ութոֆորդի» մարզիչ:
Ոչ մի գաղտնիք չկա: Ամենակարևորը քրտնաջան մարզվելն է և խաղացողները պարգևատրվում են իրենց հիանալի աշխատանքի դիմաց», Գրասիան:



