211652_close_icon
views-count122983 դիտում article-date 10:17 31-01-2019

Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր