1098 դիտում
20:21 30-01-2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել մեդալների հանձնման արարողություն
Հունվարի 29-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանին և Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի առաքելության ղեկավար Մասիմո Մարիո Սիմոնելիին (Mario Massimo Simonelli) Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Համագործակցություն, Փրկություն մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հայ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը, իտալացի փրկարարներին, հայ համայնքի ներկայացուցիչներին 30 տարի առաջ ցուցաբերած նշանակալի օգնության համար:
Արարողությանը մասնակցում էին նաև Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական և վերակառուցման աշխատանքներին մասնակցած այլ իտալացի փրկարարներ:
1988 թվականին Մասիմո Մարիո Սիմոնելին իր գործընկերների հետ համակարգել է իտալական կառավարության կողմից տրամադրված օգնությունը և եղել է Սպիտակում Իտալական գյուղի կառուցման աշխատանքների ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
3453 դիտում
22:02 26-03-2018
Գերմանիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն
979 դիտում
23:06 29-05-2015
Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում
864 դիտում
15:29 10-06-2015
Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը