211652_close_icon
views-count922 դիտում article-date 23:06 29-05-2015

Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մոսկվաբնակ հայազգի անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ և լրագրողներ: Բարձր պարգևը հայտնի քանդակագործին հանձնեց աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով իր խոսքում նկատեց, որ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում անվանի արվեստագետը վայելում է մեծ հեղինակություն, իսկ նրա աշխատանքները շարունակ արժանանում են բարձր գնահատականի: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, բարձր գնահատելով Գեորգի Ֆրանգուլյանի ներդրումը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, շնորհավորեց նաև արվեստագետին` նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:

Նմանատիպ նյութեր