1911 դիտում
18:40 30-01-2019
Պաշտոնական. Նեյմարը 2,5 ամիս չի խաղա
ՊՍԺ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հարձակվող Նեյմարի առողջական վիճակի վերաբերյալ: Բրազիլացին ոտնաթաթի կոտրվածքի ռեցիդիվ է ստացել:
Մասնագետների հետ խորհրդակցություններից հետո բժիշկները որոշել են զերծ մնալ վիրահատական միջամտությունից և Նեյմարին բուժել կոնսերվատիվ մեթոդներով:
Ֆուտբոլիստը համաձայնվել է, ինչը նշանակում է, որ նրա ապաքինումը կտևի մոտ 10 շաբաթ:
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում հանդիպելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղերը կայանալու են փետրվարի 12-ին և մարտի 6-ին և Նեյմարը դրանց չի մասնակցի:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը նմանատիպ վնասվածքի բաց թողեց 3 ամիս և շարք վերադարձավ 2018թ. աշխարհի առաջնությունից հետո:
Նմանատիպ նյութեր
882 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
8008 դիտում
17:37 10-08-2017
Նեյմարը չի խաղա ՊՍԺ-ում, քանի դեռ «Բարսելոնան» չի ստացել 222 միլիոն եվրոն
10651 դիտում
20:40 26-02-2018
Նեյմարը չի խաղա «Ռեալի» հետ
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ