Նեյմարը չի խաղա ՊՍԺ-ում, քանի դեռ «Բարսելոնան» չի ստացել 222 միլիոն եվրոն
«Բարսելոնայի» ղեկավարությունը ՊՍԺ-ին չի փոխանցել հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ ակումբը բրազիլացու տեղափոխության համար գումարը չի ստացել:
Ակումբները վեց օր առաջ պայմանավորվել էին, որ փարիզցիները Նեյմարի համար կվճարեն 222 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնայի» պաշտոնական աղբյուրները պարզաբանել են, որ այդ գումարը բանկը դեռ չեն փոխանցվել:
Քանի դեռ ՊՍԺ-ն չի վճարել Նեյմարի համար հրաժարագինը, կատալոնացիներրը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային չեն թույլատրի ֆրանսիացիների տրամադրել տրանսֆերային սերտիֆիկատը:
Նեյմարը չի կարող խաղալ նոր ակումբի կազմում, քանի դեռ այս հարցը չի լուծվել: Ֆուտբոլիստը արդեն բաց է թողել Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի հանդիպումն «Ամյենի» հետ (2:0):