Իտալիայի ՆԳ նախարարը՝ Իգուաինի մասին. Չեմ սիրում վարձկաններին
Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Մատեո Սալվինին քննադատել է Գոնսալո Իգուաինին, որը օրերս տեղափոխվեց «Չելսի»:
Նախորդ ամռանը «Միլանը» 31-ամյա արգենտինացուն վարձակալել էր «Յուվենտուսից», սակայն նա Միլանում չկարողացավ իրեն դրսևորել և հեռացավ Անգլիա:
«Ուրախ եմ, որ Իգուաինը հեռացավ: Հուսով եմ, որ մենք նրան երբեք այլևս չենք տեսնի Միլանում, քանի որ նա իրեն անվայել պահեց: Չեմ սիրում քաղաքականության և ֆուտբոլի մեջ վարձկաններին:
Պենտեկը («Միլանի» նոր ձեռքբերումը, լեհ հարձակվող,- խմբ.) ինձ դուր է գալիս, գումարած՝ նա Եվրամիության քաղաքացու անձնագիր ունի», հայտարարել է Սալվինին, որը «Միլանի» երկրպագու է համարվում:


