Էդինսոն Կավանի. Ես երբեք Իգուաինի պես չէի վարվի
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է հարձակվող Գոնսալո Իգուաինի տեղափոխությունը «Նապոլիից» «Յուվենտուս»:
«Յուրաքանչյուր ոք վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Ահա այն ամենն, ինչ կարող եմ ասել: Բայց ես երբեք այդպես չէի վարվ», ասել է Կավանին:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 1-ին տուրում` «Ֆիորենտինայի» դեմ խաղում Իգուաինը «Յուվենտուսի» կազմում խփեց հաղթական գնդակը: