Կուբայի մայրաքաղաքում մոլեգնող պտտահողմի հետևանքով կան զոհեր և մի քանի տասնյակ տուժածներ
Կուբայի մայրաքաղաք Հավանայի արևելքում տոռնադոյի հետևանքով կա 3 զոհ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հորդառատ անձրևներից և ուժգին քամուց կան ավերածություններ, ինչի հետևանքով էլ ևս 172 մարդ տուժել է:
Երկրի նախարարների խորհուրդը նիստ է հրավիրել՝ վնասի չափը պարզելու նպատակով:
Հասցված նյութական վնասը բավականին լուրջ է, նշել է նախագահ Միգել Դիաս-Կանելը: