Տեխասում պտտահողմի զոհ է դարձել 5 բնակիչ. կան տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Տեխաս նահանգի արևելքում հզոր պտտահողմի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ պտտահողմը արմատախիլ է արել հսկա ծառեր, օդ շպրտել բազմաթիվ ավտոմեքենաներ և ավերել բնակելի տներ, ինչի հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ:
Տեղի փրկարարական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել: