«Արսենալի» ձախորդությունները շարունակվում են
«Արսենալը» հայտնել է պաշտպաններ Լորան Կոսելնիի և Սոկրատիս Պապաստատոպուլոսի վնասվածքների ծանրության մասին, որոնք նրանք ստացել են Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1:3):
Սոկրատիսի մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի վնասվածք: Հույն ֆուտբոլիստը լիարժեք կապաքինվի փետրվարի վերջերին:
Կոսելնիի մոտ ենթադրվում էր ծնոտի կոտրվածք, բուժզննում ցույց է տվել, որ նա դեմքի փափուկ հյուսվածքներն է վնասել: Նրա ապաքինումը կարճ կտևի, սակայն լրացուցուիչ բուժհետազոտությունից հետո:
Այսպիսով, «Արսենալը» կադրային այս կորուստների պատճառով ծայրահեղ բարդ վիճակում հայտնվեց, քանի որ ավելի վաղ ծանր վնասվածքների պատճառով երկար ժամանակով կորցրել էր եվս երկու առանցքային պաշտպանի՝ Ռոբ Հոլդինգին և Էկտոր Բելյերինին:


