211652_close_icon
views-count1217 դիտում article-date 17:37 28-06-2015

Պետեր Չեխը՝ «Արսենալի» նոր խաղացող

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը բուժզննում անցնելուց հետո «Արսենալի» հետ եռամյա պայմանագիր է կնքել: Անգլիական լրատվամիջոցների տեղեկություններով, Չեխը միայն վերջին պահին է կողմնորոշվել իր ապագայի վերաբերյալ, այն բանից հետո, երբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ նոր մրցաշրջանում էլ է թիմի հիմնական դարպասապահը լինելու բելգիացի Տիբո Կուրտուան: Դրանից հետո Պետեր Չեխը գնացել է բուժզննման, որը հաջողությամբ անցել է և շուտով «Արսենալը» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին: Չեխի տրանսֆերի համար «Արսենալը» «Չելսիին» կվճարի 10,9մլն ֆունտ ստերլիգ, իսկ երեք մրցաշրջանների ընթացքում այդ գումարը կարող է հասնել մինչև 15 մլն: Եթե մրցաշրջաններից մեկում Չեխը 15 հանդիպում առանց բաց թողած գոլերի անցկացնի, ապա «Արսենալը» «Չելսիին» կվճարի 3 մլն ֆունտ ստերլիգ, ևս 1,1 ֆունտ «Չելսին» կարող է ստանալ, եթե Չեխը «Արսենալի» կազմում իր դեմ խաղա:

Նմանատիպ նյութեր