211652_close_icon
views-count44150 դիտում article-date 13:41 28-01-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են 24-ամյա վարորդի BMW-ն ու 34-ամյա վարորդի Nissan-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 35/31 հասցեի՝ Ֆուտբոլի ակադեմիայի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գաբրիել Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 TM 767 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Ջեյրանյանի վարած Nissan մակնիշի 35 AF 955 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Դ. Ջեյրանյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 38-ամյա Իլոննա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր