211652_close_icon
views-count40948 դիտում article-date 09:46 27-01-2019

«Պարոն Փաշինյանն ասում է՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ». Քոչարյանին ազատ արձակած դատավոր

[url=https://www.a1plus.am/1658767.html?fbclid=IwAR31xEbzBBEJrnGrMZyItzEJKR6eRXi1OC3NpZl_8Dv-P8CefP-fmoRGKGA]A1plus.am[/url]-ը գրում է. Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝ համարելով այն իրականությանը չհամապատասխանող։ Հուվարի 23-ին «Ա1+»-ի տաղավարում՝ «Երկու հայացք «Մարտի 1-ի» գործին» հաղորդման ժամանակ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր, որ 2004-ին Ալեքսանդր Ազարյանը եղել է Արդարադատության խորհրդի անդամ եւ մի գործով քայլեր չի արել, որ փաստաբանը կարողանա մտնել դատարանի դահլիճ՝ հակառակ տուժողների պահանջի։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2018թ. օգոստոսի 13-ին դատարանը ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահը անձեռնմխելի է: – [b]Պարո՛ն Ազարյան, դուք հանրությանը հայտնի դարձաք որպես Ռոբերտ Քոչարյանին բաց թողած դատավոր, մատնացույց է արվում, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ դատավոր նշանակել: Այդ գործոնը դեր խաղացել է ձեր կայացրած որոշման վրա, կաշկանդվածություն, պարտքի զգացում եղե՞լ է: [/b] – Ես իրավաբանական ասպարեզում ճանաչված անձնավորություն եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը ինձ վրա մակագրելը պայմանավորված է եղել նաև այդ հանգամանքով, որ ես շատ, թե քիչ հարգանք և հեղինակություն եմ վայելում այս բնագավառում: Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ նշանակելը որևէ կաշկանդվածություն չի առաջացրել ինձ մոտ, ես ղեկավարվել եմ, ղեկավարվում եմ ու ղեկավարվելու եմ միայն օրենքով: Որևէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հասարակության կարծիքը ինձ համար երկրորդական է, թող հասարակությունը ճիշտ հասկանա, ընկալի և հաջորդ անգամ ինձ սպառանալիքներ հնչեցնելուց առաջ` թող լավ իմանանա, որ չեմ վախենում այդ սպառնալիքներից: Հասարակությունը թող բարի լինի մի քիչ օրենքներ կարդա, նոր օրենսդրական դաշտում արձագանքի այդ հարցի վերաբերյալ: Մանրամասներն՝ [url=https://www.a1plus.am/1658767.html?fbclid=IwAR31xEbzBBEJrnGrMZyItzEJKR6eRXi1OC3NpZl_8Dv-P8CefP-fmoRGKGA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր