211652_close_icon
views-count27806 դիտում article-date 22:56 25-01-2019

Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է գազախողովակի սյուներն ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մասիսի բնակիչ, 37-ամյա Արմեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքում՝ Մխիթար Հերացու փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե սալիկին, այնուհետև հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և տապալել քաղաքը սնուցող գազախողովակի հենասյունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ վթարի հետևանքով ինքը չի տուժել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ Մասիսի տարածքային տեղամասի ծառայողները՝ վթարային բաժնի պետ Վալերիկ Հակոբջանյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Հարություն Թորոսյանը և Գեղամ Մովսիսյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով, բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ ժամանած Գազպրոմի աշխատակիցները օպերատիվորեն վերացնում են վթարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր