Մեսին ոստիկանությանը կոչ է արել շարունակել Սալայի ինքնաթիռի որոնումները
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ոստիկանությանը կոչ է արել շարունակել [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/25/1115836/]կորած[/url] ինքնաթիռի որոնումները, որով թռչել էր «Կարդիֆի» արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան:
«Քանի դեռ կան շանսեր և հույսի նշույլներ, մենք ոստիկանությանը խնդրում ենք շարունակել Սալայի որոնումները: Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և հարազտներին», գրել է Մեսին ինստագրամի իր էջում:
Ավելի վաղ ինքնաթիռի որոնումները շարունակելու կոչով հանդես էին եկել արգենտինացի ֆուտբոլիստներ Գոնսալո Իգուաինը, Սերխիո Ագուերոն և Նիկոլաս Օտամենդին: