211652_close_icon
views-count3467 դիտում article-date 15:06 25-01-2019

Բաքվի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը

Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է ընդդիմադիր Ազգային խորհրդի՝ դիմումը, որով դիմել էր՝ թույլատրելու հունվարի 26-ին հանրահավաք անցկացնել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն՝ իշխանությունների մերժումը պայմանավորված է նրանով, որ Ազգային Խորհրդի նախորդ հանրահավաքից հետո հասարակական կարգի խախտումներ են եղել: Դրանից հետո Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Միրգաֆար Սեիդովը դիմել է մայրաքաղաքի գործադիր իշխանությանը՝ կոչ անելով չթույլատրել ընդդիմության փողոցային ակցիաների անցկացումը:

Նմանատիպ նյութեր