Բաքվի իշխանություններն իրենց քաղաքացիներին արգելել են... մահանալ Եվրոխաղերի ժամանակ
Բաքվում արգելվել է Եվրոխաղերի անցկացման ժամանակ թաղման վրաններ տեղադրել: Այս մասին հայտարարել է Բաքվի Ճանապaրհային ոստիկանության մամուլի ծառայության պետ Վաղիֆ Հասանովը՝ ասելով, թե դրանք կխանգարեն ճանապարհային երթևեկությանը և խցանումներ կառաջացնեն Եվրոխաղերի անցկացման ժամանակ:
Այդ կապակցությամբ ադրբեջանական haqqin.az պորտալի թղթակից Աքփեր Հասանովը հեգնանքով գրում է. «Ադրբեջանում հոգեկան հյուծվածության խորհրդատվությունների շղթան ավելացվեց ևս մեկով: Ասենք, կարող ենք ասել՝ Տեր իմ, սպասիր, Բաքվում Եվրոխաղեր են ընթանում, մինչև խաղերն ավարտվեն, հետո կմահանամ»: