211652_close_icon
views-count2771 դիտում article-date 21:32 24-01-2019

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը 2019 թվականի հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։ Այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչային գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ վերջինս անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները՝ զինվորական դատախազն նշված գործընթացներն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ, քննարկման առարկա դարձրել զորակոչային հանձնաժողովի աշխատանքների առավել խնդրահարույց գործառույթների իրականացման օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման հանգամանքները։ [b] ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր