ՊՍԺ-ն պատրաստվում է 100 մլն եվրոյով ձեռք բերել Ալանին
«Նապոլիի» կիսապաշտպան Ալանի տեղափոխությունը ՊՍԺ ավելի հավանական դարձավ:
Ակումբները բանակցությունները առաջընթաց են ունեցել և համաձայնության եկել գործարքի ֆինանսական բաղադրիչի շուրջ:
Փարիզցիները 28-ամյա բրազիլացու համար կվճարեն ավելի քան 100 մլն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ արդեն համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրն ու 32 մլն ընդհանուր աշխատավարձը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալանը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել:


