1846 դիտում
12:24 23-01-2019
Պաշտպանն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի և պայմանների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա¬վոր¬ման կարգը և պայմանները:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից:
Առաջարկվել է նաև հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:
Նմանատիպ նյութեր
6391 դիտում
20:37 25-07-2018
Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային ծրագրի մանրամասները
7234 դիտում
19:48 15-06-2018
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները
Այս բաժնից
1015 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1045 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1624 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը