7315 դիտում
19:48 15-06-2018
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 15-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները:
Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան:
Նմանատիպ նյութեր
6475 դիտում
20:37 25-07-2018
Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային ծրագրի մանրամասները
11423 դիտում
23:21 27-08-2018
Կառավարությունն առաջարկում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է