37874 դիտում
13:06 22-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. 45-ամյա վարորդը Opel-ով բախվել է գերեզմանի բազալտե հատվածին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 44-ամյա Գրիգոր Ղևոնդյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՍC 504 համաարնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի բազալտե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրեջ-փրկարարակամ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն կրել։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Գալստյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը։
Փաստի առթիվ ավագ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+