101412 դիտում
13:40 12-03-2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes S 500-ն ու Opel Zafira-ն. Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes S500 մակնիշի 21 TZ 221 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RT 295 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Դեպքի վայրում վարորդները, չսպասելով ԱՊԱՊ-ի ժամանմանը, տևական ժամանակ իրար էին մեղադրում վթարի մեջ, ինչին ականատես էին քաղաքացիները, ովքեր ասում էին. «Գոնե փառք տան Աստծուն, որ մարդու բան չի եղել, իջել ու իրար հետ բազար են անում։ Հենա, դրա փոխարեն գոնե զանգահարեն ԱՊՊԱ»։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արման Նաղդալյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Էդվարդ Գրիգորյանը և Անդրանիկ Քամալյանը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ ծառայողները տեղում պարզեցին, որ Opel-ն ընդհանրապես ԱՊՊԱ չի ունեցել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+