Ավստրալիան ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
ZN.ua-ի հաղորդմամբ՝ այսօր Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել պատժամիջոցները ՌԴ-ի պաշտպանության, ֆինանսների և նավթագազային արդյունաբերության ոլորտներում:
Նոր սահմանափակումները նախատեսում են արգելք դնել Ռուսաստանին սպառազինություն ու նավթագազային ոլորտի համար սարքավորումներ մատակարարելու վրա:
Արգելվում է ռուսական պետական բանկերի մուտքն ավստրալական կապիտալի շուկա, ինչպես նաև արգելք է դրվում Ղրիմում ներդրումներ անելու և Ղրիմի հետ առևտուր անելու վրա:
Ինչպես նկատել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը, նոր սահմանափակումները համապատասխանում են ԵՄ-ի կողմից ընդունված սահմանափակումներին: