2339 դիտում
12:52 20-01-2019
ԱՄՆ հարյուրավոր քաղաքներում կանանց երթեր են անցկացվում
Հունվարի 19-ին ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքներում և արտերկրում անցնում են կանանց երթեր՝ նվիրված 2017 թ: հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կայացած բողոքի առաջին երթին, ուր մասնակցում էին միլիոնավոր ցուցարարներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4750218.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
«Կանանց երթ» կազմակերպությունն այս տարի ևս անցկացնում է իր հիմնական երթը մայրաքաղաք Վաշինգտոնում: «March On» մեկ այլ հանրային կոալիցիան, որը ինչպես «Կանանց երթը» ստեղծվել էր առաջին երթից հետո, համակարգում է Բոստոնում, Հյուստոնում, Բալթիմորում և Դենվերում ընթացող կանանց երթերի անցկացումը:
Երկու խմբերի ղեկավարները նշում են, որ այս տարվա երթերը մի շարք խնդիրների հետ մեկտեղ առաջ են քաշում նվազագույն աշխատավարձի բարձրացման, վերարտադրողական եւ առողջապահական ծառայությունների բարելավման, ընտրության իրավունքի հետ կապված հարցեր: Նրանք մտադիր են մոբիլիզացնել կանանց 2020 թ. ընտրություններից առաջ, որին գործող նախագահ Թրամփը հանդես կգա որպես հանրապետական թեկնածու: Շարժումը ընդդիմադիր է գործող նախագահին:
Ակտիվիստները նշում են, որ այս երթերը հնարավորություն են ընձեռում ևս մեկ անգամ անդրադառնալ 2018 թվականի ընտրությունների ձեռքբերումներին, մասնավորապես աննախադեպ թվով կանանց ընտրության ԱՄՆ-ի Կոնգրեսի կազմում:
Կանանց այս երթերի հասցեին հնչել են նաև քննադատություններ: Մասնավորապես, Կանանց երթ կազմակերպության առաջնորդներին մեղադրել են հակասեմիթության մեջ, որը վերջիններս հերքել են հարցազրույցների և հայտարարությունների միջոցով: Բացի այդ, քննադատություն է հնչել, որ կանանց իրավունքների պաշտպանությանը միտված այս հանրահավաքները չեն ընդգրկում պահպանողական կանանց շրջանակներ, որոնք աջակից են նախագահ Թրամփին: Երեկ Վաշինգտոնում «March for Life» կանանց կազմակերպությունը , որը դեմ է աբորտներին, անցկացրել է իր միջոցառումը, որին ներկա էր գտնվել փոխնախագահ Մայք Փենսը:
Կանանց երթ և March On կառույցների առաջնորդները հայտարարել են, որ յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը և անկախ տարաձայնություններից նրանք բոլորն էլ նույն շարժման մասն են:
Նմանատիպ նյութեր
6438 դիտում
23:29 04-11-2018
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ազգայնականները «ռուսական երթեր» են կազմակերպել
4070 դիտում
17:59 30-07-2016
Ոստիկանությունը մեկ անգամ ևս կոչ է անում երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի
Այս բաժնից
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
511 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
538 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա