211652_close_icon
views-count1490 դիտում article-date 18:31 19-01-2019

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը

Մադրիդում գտնվելու հերթական օրվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները հետևեցին «Լեգանես» թիմի մարզմանը, որից հետո հնարավորություն ունեցան զրուցելու և մտքեր փոխանակելու «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ։ Արգենտինացի մասնագետը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեր մարզիչներին հուզող բոլոր հարցերին և ներկայացրեց իր թիմի մարզումային գործընթացի առանձնահատկությունները։ Պելեգրինոն նաև ընդգծեց մարզչական լավ կրթություն ստանալու կարևորությունը՝ նշելով, որ առանց դրա այսօր հնարավոր չէ հաջողության հասնել ֆուտբոլում։ Այսօր երեկոյան մեր մարզիչները ներկա կգտնվեն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ»-«Սևիլյա» հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր