Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցեց Հայաստանի հավաքականի մարզմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզմանը մասնակցեցին 22 ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` երեկ միանալով Հայաստանի ազգային հավաքականին, այսօր արդեն մասնակցեց մարզմանը:
Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։
Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով։
Երկու երկրների միջև առաջին հանդիպումը կայացել է 2004 թ․ փետրվարի 19-ին և ավարտվել է 3:3 հաշվով։
Հանդիպումը կկայանա մարտի 26-ին` Երևանի Հանրապետական մարզադաշտում: