1988 դիտում
23:28 18-01-2019
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված քաղաքացիներին
Հունվարի 17-18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում գրանցվել են ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված մեքենաների դեպքեր:
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում:
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում տեղակայված շուրջօրյա հենակետի փրկարարական խումբը արագ արձագանքել է Ջամշլու գյուղի մոտակայքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած և ձյան շերտում արգելափակված ավտոմեքենայի ահազանգին, արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան և օգնություն ցուցաբերել վարորդին ու չորս ուղևորներին:
Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Ապարան քաղաքի և հարակից գյուղերի տարածքներում: Օրվա տարբեր ժամերի փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված 4 մեքենայի վարորդների և տասնչորս ուղևորի:
Շիրակի մարզում ավտոմեքենաների արգելափակման դեպքեր են գրանցվել Ցողամարգ, Կրասար, Աշոցք գյուղերի ավտոճանապարհներին: Մարզային փրկարարական վարչության ծառայողները արգելափակումից դուրս են բերել 29 ավտոմեքենա, 69 քաղաքացի:
Սյունիքի մարզում գրանցվել է ձյան շերտում ավտոմեքենայի արգելափակման մեկ դեպք, որին արագ արձագանքնել են Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում տեղակայված շուրջօրյա հենակետից:
Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արագ արձագանքել են և մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Գրանցված դեպքերի հետևանքով որևէ դժբախտ պատահար չի գրանցվել:
ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.
• Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա
• Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում
• Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա:
Նմանատիպ նյութեր
2511 դիտում
22:52 22-01-2019
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձյան շերտում արգելափակված քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3985 դիտում
23:14 05-01-2016
Ձյան շերտում արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել
1173 դիտում
10:23 02-03-2016
Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված ավտոմեքենաները
Այս բաժնից
997 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1036 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան