4007 դիտում
09:39 18-01-2019
«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ–ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ:
Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլև ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:
Իրավիճակը դեռևս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ-ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին:
Փաստացի ստացվում է, որ ԱԺ–ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
09:13 13-07-2021
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
10876 դիտում
13:04 28-02-2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի կոչին
23770 դիտում
20:07 25-04-2018
«Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»