Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ստեփանավանի, Աշոցքի, Վանաձորի, Ալավերդու, Սևանի, Վարդենիսի, Կոտայքի, Եղվարդի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[b]Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Վարորդներին խորհուրդ ենք տալիս նշված ճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Քեթիի լեռնանցքը:[/b]
Արթիկի, Ապարանի, Ախուրյանի, Թալինի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Թալին-Մարալիկ-Մաստարա ճանապարհահատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]