Մխիթարյանը «Արսենալի» մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով շարք կվերադառնա: 29-ամյա հայ ֆուտբոլիստը լիարժեք մարզումներ կսկսի հաջորդ շաբաթվանից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը աջ ոտքի սրնքոսկրի կոտրվածք էր ստացել դեկտեմբերի վերջում:
Իսկ ահա «Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը և հարձակվող Դենի Ուելբեկը շարունակում են վիրահատություններից հետո ապաքինվել: