Ռոնալդուն առաջինն էր գալիս թիմի մարզումներին և վերջինն էր հեռանում խաղադաշտից. Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գովասանքի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: Ժամանակին չիլիացի մասնագետը Ռոնալդուի հետ մեկ մրցաշրջան աշխատել է «Ռեալ»-ում:
« Երբ մենք ասում ենք Ռոնալդու, ապա խոսքը գնում է համաշխարհային մակարդակի խաղացողի մասին: Նա սուպերաստող է: Այն, ինչ նա անում է «Ռեալ»-ում, պարզապես անհավանական է: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Կրիշտիանուն առաջինն էր գալիս թիմի մարզումներին և վերջինն էր հեռանում խաղադաշտից: Նման պրոֆեսիոնալները երբեք խնդիրներ չեն ստեղծում մարզչի համար: Նա միշտ աշխատել է իր հնարավորությունների առավելագույնի չափով: Ռոնալդուի հասցեին միայն գովասանքի խոսքեր կարող եմ հղել»,-ասել է Պելեգրինին