3157 դիտում
09:14 19-08-2016
Փոքրիկ միջադեպից հետո դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան։ Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով։
Դեսպան Սվիտալսկին Երևանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում։ Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում և այլն։ Վթարի ենթարկվելուց հետո Պյոտր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում։ Մեր տեղեկություններով, լեհ բժիշկները, տեսնելով մեր մասնագետների կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն։ Դեսպանն արդեն ապաքինվել է և պատրաստվում է վերադառնալ։ Նշենք, որ Պյոտր Սվիտալսկու բացակայությունը բավական զգալի է եղել հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունների առումով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
20:43 04-03-2016
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կանանց միջազգային օրվա առթիվ կշնորհավորի բոլոր կանանց
2811 դիտում
19:44 14-04-2017
Պյոտր Սվիտալսկին այցելել է ՀՔԾ, հետաքրքրվել ընտրախախտումների դեպքերով քրեական գործերի ընթացքից
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան