Football Leaks-ի հիմնադրին կալանավորել են Հունգարիայում
Հունգարիայում ձերբակալել են հաքերին, որը համարվում է Football Leaks-ի հիմնադիրը:
30-ամյա պորտուգալացի Ռուի Պինտուն բերման է ենթարկվել Բուդապեշտում և շուտով հայրենիք կարտահանձնվի:
Նրան կասկածում են, որ հափշտակել է «Բենֆիկայի» էլեկտրոնային փաստաթղթերը: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Պինտուն, համարվում է Football Leaks-ի հիմնադիրը, 2015 թվականից ի վեր, աշխատելով Բուդապեշտի իր գրասենյակում, զբաղվում է ֆուտբոլային ակումբների տվյալների բազաներն ու փոստարկղերը կոտրելով և տեղեկությունները հավաքելով:


