Football Leaks-ը սկանդալային փաստ է հրապարակել Ռամոսի դոպինգ ընդունելու վերաբերյալ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի անցել դոպինգ-թեստը 2017-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենտուսի» հետ խաղից (4:1) հետո:
ՈւԵՖԱ-ն տեղյակ է եղել, որ ֆուտբոլիստի մեզում արգելված խթանիչ է հայտնաբերել, սակայն միջոցներ չի ձեռնարկել և գործին ընթացք չտալով, այն գաղտնի է պահել: Պատժից խուսափել են և Ռամոսը, և արքայական ակումբի բժիշկը:
Football Leaks-ի տեղեկություններով, ՈւԵՖԱ-ի հակադոպինգային կոմիտեի անդամը Ռամոսի հետ կապ է հաստատել՝ բացատրություններ ստանալու համար: Ի պատասխան «Ռեալի» բժիշկը հայտնել է, որ Ռամոսին դեղամիջոցը սխալմամբ է տվել: ՈւԵՖԱ-ին նման բացատրությունը բավարարել է:


