211652_close_icon
views-count868 դիտում article-date 21:52 25-07-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Plant for Peace» նախաձեռնության հիմնադրին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական «Plant for Peace» (Աճեցում հանուն խաղաղության) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին: Նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետ-հակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում: Հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը` առավել հանգամանորեն անդրադառնալով Աֆղանստանում կատարվող աշխատանքներին: Նախաձեռնության շնորհիվ ստեղծվել են պտղաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսկան կոոպերատիվներ, և նրանց կողմից արտադրված հումքը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո «Plant for Peace»-ի օժանդակությամբ իրացվել է տարբեր երկրներում: Արդյունքում բարձրացել է ֆերմերների զբաղվածության մակարդակը և ավելացել է նրանց եկամուտները: Նախարար Սերգո Կարապետյանը, բարձր գնահատելով այդ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները, հնարավոր և իրատեսական է համարել Հայաստանում նույնպես նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը` նկատի ունենալով, որ ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է: Որպես ծրագրի սկիզբ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կնքել փոխըմբռման հուշագիր, որում կարտացոլվեն ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությունները:

Նմանատիպ նյութեր