211652_close_icon
views-count2786 դիտում article-date 18:30 16-01-2019

«Արարատի» մարզիչը կապ չունի Երևանում տեղի ունեցած միջադեպի հետ

Հունվարի 13-ին Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, նշված վայրում իրականացրելով անհրաժեշտ գործողություններ, բերման է ենթարկել կասկածյալներին, այդ թվում` Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս «Արարատի» մարզիչ Տիգրան Եսայանին: Այս առթիվ «Արարատը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված է. «Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը հայտնել էր, որ հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ Վաղարշյան 1 հասցեի բակում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրակոցներ են արձակվել: Տեղեկացնում ենք, որ մեր ակումբի մարզիչ Տիգրան Եսայանը ոչ մի կապ չունի տվյալ վիճաբանության հետ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վաղարշյան 1 հասցեում, որտեղ բնակվում է մեր ակումբի մարզիչը: Տիգրան Եսայանը Ոստիկանության Արաբակիրի բաժանմունք ներկայացել է որպես վկա և կես ժամ անց հեռացել է ոստիկանության բաժանմունքից: Տիգրան Եսայանը Ձորաղբյուրում մասնակցում է «Արարատի» ուսումնամարզական հավաքին և թիմին պատրաստում է մրցաշրջանի երկրորդ հատվածին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր