5781 դիտում
14:11 04-03-2017
Անձնական հարաբերություններ են ճշտել, ընտրությունների հետ կապ չունի. Ալիկ Սարգսյանը Արտաշատում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. Tert.am
Արտաշատ քաղաքում տեղի ունեցած միջադեպը ընտրությունների հետ կապված չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի կողմնակիցների միջև ՀՀԿ գրասենյակի հարևանությամբ ծեծկռտուք է եղել:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը Երևանում է, գնում է դեպի Արտաշատ, բայց հեռախոսով իրեն տեղեկացրել են, որ կատարվածը «կուսակցության հետ կապ չունի, ընտրական գործընթացի հետ կապ չունի, պարզապես երկու հոգի իրար հետ անձնական հարաբերություններ են ճշտել, որը պարզապես տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի մոտ»:
Մանրամասներն՝[url=http://www.tert.am/am/news/2017/03/04/alik-sargsyan/2298006] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել