3818 դիտում
10:38 15-01-2019
Նիկոլ Փաշինյանը «պռավալ է տվել» Եվրամիության հետ հարաբերությունը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ արդեն մի քանի ժամվա նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխամել է, թե գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաև պատուհան կա և, այսպես ասած, շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ դա տեղի ունենա այս տարի:
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն ընդամենը քաղաքական կոռեկտություն է հանդես բերում՝ չբացառելով, թե գուցե այս տարի հնարավոր լինի Հայաստան-ԵՄ համաձայանագրի վավերացումը։ Չի լինելու։ Այդ մասին խոսում են ոչ միայն նախկին իշխանական ուժերը՝ հանրապետականները, այլ նաև եվրոպացի շատ փորձագետներ։
Հայտնի է, որ համաձայնագրի մի մասը՝ մոտ 80 տոկոսը, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսի 1-ից, դրանից հետո մեծ դժվարությամբ, կրկին նույն ՀՀԿ-ականների, հիմնականում՝ Արմեն Աշոտյանի քննադատությունից հետո միայն ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը Բրյուսելին ներկայացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, մեղմ ասած, վերապահումով է ընդունվել եվրոպացի պաշտոյաների կողմից։
Խնդիրը, սակայն, միայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չէ, որը, այո, նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացվի այս տարվա ընթացքում։
Խնդիրը Հայաստանի նոր իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքական միավեկտոր կուրսն է, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել այլ կերպ, քան՝ «ռուսահպատակություն»։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, բառի բուն իմաստով, «պռավալ է տվել» Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունը։ Հարաբերություն, որ այդքան քննադատվող Սերժ Սարգսյանին շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասցնել այն մակարդակին, որը ժառանգվեց Նիկոլ Փաշինյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
17:00 19-02-2015
Կհստակեցվի կտակի վերացման հետ կապված հարաբերությունը
1060 դիտում
20:33 16-03-2024
Վատթարացրել է անվտանգային միջավայրը, ՌԴ-ի հետ հարաբերությունը պետք է վերականգնել․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»