211652_close_icon
views-count13324 դիտում article-date 13:37 14-03-2015

Հայկը ծանոթացել է վրացուհու հետ և նախնական համաձայնությամբ վերջինիս՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունը նկարահանել ու շանտաժով գումարներ է շորթել

28-ամյա Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Վրաստանի քաղաքացի հանդիսացող Նատիա Զաալաշվիլիի հետ՝ նրա հետ նախնական համաձայնության է եկել տարբեր անձանց հետ, վերջինիս հետ սեռական բնույթի շփման ընթացքում, գաղտնի նկարահանելու և վարկաբեկիչ տեսանյութը համացանցում չտարածելու սպառնալիքով գումարներ շորթելու շուրջ, սեռական հարաբերությամբ զբաղվելուն պատրաստ անձանց և նկարահանելով նրանց, շորթման նպատակով օգտագործել այդ վարկաբեկիչ տեսանյութը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182 հոդվածի 2-րդ մասի 2, 3.1, կետերով, 34-182 հոդվածի 2-րդ մասի 2 կետով, 182 հոդվածի 1-ին մասով, 144 հոդվածով, 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 36-ամյա Նաթիա Զաալիշվիլիին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182 հոդվածի 2-րդ մասի 2, 3.1 կետերով, 34-182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 144 հոդվածի հատկանիշներով: Նրանց դեմ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր