44313 դիտում
14:17 11-09-2019
Արդարացված Նորատուսցի Ալիկը Վերաքննիչի կողմից մեղավոր ճանաչվեց. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի գործով որոշումը։
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/532873.html?fbclid=IwAR2UPO4rRrLwR-236v3e_3zQGWxuHTOFe6Eebn9_XGQ2Yt_ILXtTE35KlBI]News.am[/url]-ը, դատարանը որոշեց մերժել Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բեկանեց։ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելուն դրդելու համար և դատապարտեց 4 տարվա ազատազրկման. պատժին հաշվակցեց կալանքի տակ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը, սակայն համաներման հիմքով նրան ազատեց պատժի կրումից։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/532873.html?fbclid=IwAR2UPO4rRrLwR-236v3e_3zQGWxuHTOFe6Eebn9_XGQ2Yt_ILXtTE35KlBI]սկզբնաղբյուրում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
17:47 27-02-2014
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մեղավոր ճանաչվեց դատարանի կողմից
3014 դիտում
14:01 14-01-2019
Փաստաբանների ակցիան Վերաքննիչի մոտ՝ ի աջակցություն Մանվել Գրիգորյանի փաստաբանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
610 դիտում
17:51 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
613 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
682 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք