Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը. գեներալը ազատ չի արձակվի
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը, ինչը նշանակում է, որ պատգամավորը կմնա կալանքի տակ:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրայր Անանյանը նշել է, կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կհստակեցնեն հետագա քայլերը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին նրա ձերբակալման որոշումը։