211652_close_icon
views-count10648 դիտում article-date 13:35 14-01-2019

Հրաչյա Հակոբյանը համաձայն չէ, որ ընտրվել է Փաշինյանի շնորհիվ

«Չեմ կարծում, որ եթե Մշակույթի նախարարություն չլինի, դրանով Հայաստանում վերջ կդրվի մշակույթին։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ դա կլինի նախարարություն, կլինի ստորաբաժանում, վարչություն, ինչ էլ լինի՝ կապ չունի, պետք է ուղղակի աշխատի։ Մենք ունեցել ենք նախարարություն, որը թերի է աշխատել, շատ թերի, եթե լինի վարչություն եւ լավ աշխատի, մենք ավելի շատ արդյունք կունենանք՝ չունենալով նախարարություն։ Ուստի պայմանավորել, որ եթե նախարարություն չկա, ուրեմն վերջ, մշակույթը կորավ, ես այդպես չեմ համարում, կարող է լինել կից մարմին, բայց լավ աշխատի եւ մեր մշակույթը վերելք ապրի»,-նման կարծիք է հայտնում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից պատգամավոր ընտրված, նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը: Համաձայն չեմ, որ ամենամեծ դժգոհությունը Լիլիթ Մակունցից էր։ Նախորդ նախարարներից եւս շատ դժգոհություններ կային, սակայն նաեւ բնական եմ համարում, որ Լիլիթ Մակունցից էլ պիտի լինեին դժգոհություններ,հավելեց նա: «Կարծում եմ՝ հանրությունը հասցրեց բավականաչափ ծանոթանալ իմ օրենսդրական նախաձեռնությանը։ Իմ օրենսդրական նախաձեռնությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի ֆակտո՞րն էր»,– Հրաչյա Հակոբյանը, ով նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդին է, համաձայն չէ, որ իր ընտրվելու հարցում գործել է Նիկոլ Փաշինյանի գործոնը։ Հարցին՝ իր օրենսդրական նախաձեռնության համար են քաղաքացիները ընտրե՞լ իրեն, Հրաչյա Հակոբյանն պատասխանեց. «Եթե օբյեկտիվ լինենք՝ չեմ ասում շատ ակտիվ պատգամավոր եմ եղել, բայց նաեւ պասիվ էլ չեմ եղել, միայն կոճակ չեմ սեղմել։ Գոնե պետք է նկատած լինեիք իմ քարոզարշավը, երբ ես 14 օր անընդմեջ ես շփվել եմ տեղի բնակիչների հետ»,–հավելեց Հրաչյա Հակոբյանը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր